5 ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ SMM-ՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
26.05.2020
*Նյութում օգտագործված են բառեր և տերմիններ, որոնք հասկանալի կլինեն միայն մասնագետների համար
Վերլուծականը պատրաստվել է SSB COMPANY ընկերության հիմնադիր, թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների, տրաֆիկի գեներացման փորձագետ ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ կողմից
Աշխարհում ստեղծված առողջապահական ճգնաժամը և դրանից բխող ֆինանսական ճգնաժամը մի շարք փոփոխություններ են մտցրել ինչպես հասարակության այնպես էլ բիզնեսի կյանքում և գործընթացներում, այս փոփոխությունները բնականաբար ազդում են ընկերության կողմից իրականացվող մարքեթինգային գործընթացների և մարքեթինգային ռազմավարությունների վրա: Մյուս կողմից աշխարհում վերջին տարիներին ձևավորված բիզնես էկոհամակարգը, գլոբալիզացման գործընթացների անկումը և թվային տնտեսության զարգացումը նպաստում են մարքեթինգի ինտենսիվ փոփոխություններին, այդ փոփոխություններից ամենաընդգծվածը SMM-ի զարգացումն է և դրա պահանջի բեկումնային աճը:

«Թվայինի դարում» առաջմղումը սոց ցանցերում գերկարևոր տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր բիզնեսի կյանքում, այստեղ գործընթացները, բիզնեսի պահանջները, մոտեցումները և ռազմավորությունները վերոնշյալ պատճառներով նույնպես փոփոխությունների են ենթարկվում:

Եկեք հասկանանք այդ փոփոխությունները:
1. SMM ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՃ: Աշխարհում ստեղծված բազմաշերտ ճգնաժամը էական վնաս է հասցրել մասնավորապես փոքր և միջին բիզնեսին, իհարկե էական վնասներ են կրել նաև խոշոր ընկերությունները: Մարքեթինգը առավել պահանջված է դառնում հենց ճգնաժամային իրավիճակների ընթացքում, քանի-որ մարքեթինգային գործընթացների վերջնական նպատակը կոնվերսիան է, որը բիզնեսի դեպքում հենց վաճառքն է: Հաշվի առնելով այն փաստը, որը մարքեթինգային ուղղություններից ամենապահանջվածներից մեկը SMM-ն է, կարող ենք ենթադրել, որ այս ոլորտը բիզնեսի կողմից դառնում է առավել պահանջված և ոլորտում ակնկալվում է շրջանառության և դրանից բխող եկամտի աճ: Այս ամենը ենթադրում է SMM ծառայություններ մատուցող ընկերությունների միջև մրցակցության աճ, նաև պատվերների և մասնագետների աճ կնկատվի ֆրիլանս համայնքում:

2. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՃ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Ինչպես հասկացանք վերոնշյալ փոփոխությունը և բիզնեսի պահանջները, հանգեցնում են մասնագետների պահանջին, ինչը նշանակում է, որ որակյալ SMM մասնագետները աշխատանքի պակաս չեն ունենա: Զարգացող ոլորտը և բիզնեսի պահանջները, կհանգեցնեն նաև մասնագիտական համայքնի զարգացմանը: Մասնագիտական տեսանկյունից արդեն խիստ անհրաժեշտություն է աշխատել ըստ սահմանված ռազմավարության, որը կատարված է համապատասխան ուսումնասիրության հիման վրա և ներառում է հիմնավորված բյուջետավորում, էական կլինեն այնպիսի գործիքների կիրառումը, որը թույլ է տալիս չափել առաջմղման արդյունքները և այն պրոյեկտալ վաճառքների վրա, վերլուծել դրանք և դրա հիման վրա մշակել հետագա ռազմավարությունները:

3. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Հաշվի առնելով վերոնշյալ երկու կետերը և հիմք վերցնելով աշխարհում ստեղծված բազմաշերտ ճգնաժամը, SMM-ում փոխվելու են ռազմավարությունները, որի հիմքում գործելու է՝

a. Վաճառքի ձագարի ներդնումը և դրա ավտոմատացումը, որը այս պահին շատ ընկերություններում ուղղակի բացակայում է, սա ենթադրում է, որ այստեղ մասնագետները սկսելու են աշխատել մի շարք գործիքների հետ, որոնց հետ միգուցե մինչ այս պահը նույնիսկ չէին առնչվել երբևէ:

b. Լիդոգեներացիան, որը իր հերթին ենթադրում է մի շարք փոփոխություններ և ադապտացիաներ բովանդակությունում և տեխնիկական հատվածում:

c. Մեսինջեր մարքեթինգի ներդնում և ինտեգրում գործող թվային հարթակներին

d. Քոնթենթի զարգացում, որը կարող է հանգեցնել միկրո և մակրո կոնվերսիայի աճին և լոյալության բարձրացմանը, նաև դրական ազդեցություն կարող է ունենալ օրգանիկ առաջմղման վրա, որը իր հերթին թույլ կտա խնայել գովազդային բյուջեն:

e. Տվյալների հավաքագրում և վերլուծություն, վերջնարդյունքում էական է լինելու առնվազն ROI-ի, CAC-ի, LTV-ի, CR-ի և CPM-ի և դրանց հարող փոփոխականների մասին հստակ տվյալները և դրանց հիման վրա ռազամավարությունների մշակումը, բյուջետավորումը:

4. CPM-Ի ԹԱՆԿԱՑՈՒՄ: Այս փոփոխությունը մասնավորպես տեսանելի կլինի Facebook և Instagram սոց ցանցերում: Փոփոխությունը բխում է գովազդի գնի ձևավորման ալգորիթմից, եթե առավել պարզ, ապա գովազդի գինը սոց ցանցերում հաշվարկվում է ըստ 1000 դիտման (CPM), որի աճն ու նվազումը բխում է գովազդի առաջարկ պահանջարկից, ուստի որքան մեծ է մեկ սեգմենտին ուղղվող ընդհանուր գովազդային բյուջեն, այդքան տվյալ սեգմենտում թանկանում է գովազդի գինը: Մյուս կողմից ակնակալվում է մեկ միավորի (մեկ ընկերության կտրվածքով) գովազդային միջինացված բյուջեի անկում, սակայն միջնաժամկետ կտրվածքով այս բյուջեները կմեծանան, կախված մրցակցության բարձրացման հետ, սակայն եթե հիմք ընդունենք նույնիսկ այն փաստը, որ մեկ միավորը հնարավոր է նվազեցնի իր գովազդային բյուջեները, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք առաջին 2 փոփոխությունները, ըստ որի ենթադրվում է, որ շատ ընկերություններ կսկսեն իրենց առաջմղումը կազմակերպել հենց սոց ցանցերում, այսինքն հավաքական բյուջեի աճ է կանխատեսվում, որը կհանգեցնի CPM-ի թանկացման: Մեր ընկերության վերլուծական թիմը կանխատեսում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում CPM-ի արժեքը Facebook և Instagram սոց ցանցերի հայկական հատվածում աստիճանաբար միջինը կթանկանա 5-8 անգամ, որը իր հերթին կրկին մի շարք ռազմավարական փոփոխությունների է հանգեցնելու:

5. ՍՈՑ ՑԱՆՑԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՈՒՄ: Այս փոփոխությունը ակնկալվում էր 2020 թվականին, սակայն ստեղծված ճգնաժամային իրավիճակը այս գործընթացը առավել արագացրեց, որի հիմնական հիմավորումը օգտատերերի վարքագծային փոփոխություններն են և դրանից բխող կարիքը՝ կոմունիկացիոն ալիքների զարգացումը և նրանց հասնելու բոլոր հնարավությունների օգտագործումը, մյուս հիմնավորումը՝ կոմունիկացիոն ալիքների զարգացման միջոցով նվազեցնել գովազդային բյուջեն և բարձրացնել հաճախորդների լոյալությունը և կոնվերսիայի տոկոսը:

Միանշանակ այս բոլոր փոփոխությունները իներցիոն կերպով անդրադառնալու են ամբողջ գործիքակազմին, առկա մեթոդներին և մեթոդաբանությանը, որում շատ կարևոր է մասնագետի դերը և նրա հմտությունները, ոլորտը օրեցոր դոմինանտ դիրք է ձեռբերում բիզնեսի զարգացման և վաճառքների ավելացման համար:


© SSB COMPANY | 2020