ԲԻԶՆԵՍԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
04.05.2020


Тем не менее, 70% всех инициатив трансформации не достигают своих целей. По оценкам, из потраченных на цифровизацию в прошлом году 1,3 триллионов долларов,900 миллиардов ушли в никуда. Многие российские компании воспринимают digital-трансформацию как внедрение новых IT-систем для оптимизации бизнес-процессов, тогда как евангелисты этого процесса настаивают на том, что цифровизация — не только инвестиции в инфраструктуру, но и изменение стратегии, развитие новых компетенций и перестройка бизнес-процессов.

Digital-трансформация — это процесс перехода организации к новым способам мышления и работы на базе использования социальных, мобильных и других цифровых технологий. Изменения в мышлении, стиле руководства, системе поощрения и в принятии новых бизнес-моделей. Автоматизация большей части рутины. Вход в "матрицу", если угодно.

Бурное развитие информационных технологий, доступный Интернет, мобильные приложения – все это меняет способы коммуникации потребителя с брендами и продуктами. В центре внимания пользователя одна картинка сменяет другую в доли секунды, одним движением пальца. Завоевать доверие и вызвать интерес пользователя к продукту, быстро адаптироваться к изменениям рынка, опережать ожидания потребителя — таковы современные вызовы для бизнеса.

Цель любой инновации бизнес-модели - это сломать доминирующую отраслевую логику таким образом, чтобы ваш клиент получил еще больше ценности, а компания конкурентное преимущество и больше прибыли.

Սակայն, նախքան նման մեծ կարևորություն ունեցող քայլի դիմելը անհրաժեշտ է հաշվի առնել նաև փոխակերպման վերջնաարդյունքը և նպատակները։ Ուստի Ձեզ ենք ներկայացնում թվայնացման գործընթացն իրականացնելու 5 հիմնական պատճառ՝

Հաճախորդների գոհունակության և ներգրավվածության բարելավվում․

Հաճախորդները ցանկացած բիզնեսի շարժիչ ուժն են, չկա հաճախորդ՝ չկա բիզնես։

Ուստի, չափազանց կարևոր է`

• հաճախորդների կարիքները, ցավոտ կետերը և մոտիվները բացահայտելը
• նրանց հետ երկկողմանի կոմունիկացիա ապահովելը

ժամանակին և արդյունավետ կերպով բավարարելու կարողությունը, որն իր հերթին կնպաստի հաճախորդների գոհունակությանը։

Այս հարցում թվային բիզնեսները, ի տարբերություն ավանդական բիզնեսներին, ունեն մի շարք առավելություններ, քանի որ հաճախորդների հետ հաղորդակցելիս օգտագործում են ստացած տվյալներն ու վերլուծությունները, տրամադրում տեղեկատվության մեծ հոսք և ցանկացած հարցերի դեպքում ապահովում արագ հետադարձ կապ։

Գործընթացի արագացում․

Մուտք գործելով թվային աշխարհ, բիզնեսներն ունեն բացառիկ հնարավորություն կառուցելու և կառավարելու սեփական ռազմավարությունները, իրագործելու սոցիալական հարթակներում արշավներ՝ ապահովելով բիզնեսի տեսանելիությունը։

Ավելին, տվյալների պահպանումն ու վերլուծությունը, ինչպես նաև հաղորդակցման գործընթացը տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ վստահորեն կդառնան օգտագործման համար ավելի դյուրին և հարմար։

Ճկունություն և արդյունավետություն․

Բիզնեսի թվայնացման գործընթացի առաջնային քայլը տեխնոլոգիական առաջընթացի դերն ու կարևորությունն ընդունելն է։

Ձեր ոլորտում մրցունակ և առաջատար լինելու համար անհրաժեշտ է անընդհատ կատարելագործվել, ճկուն կերպով փոփոխել նույնիսկ ամբողջ արշավը՝ հաշվի առնելով հաճախորդի կողմից ստացած հետադարձ կապը։


Տվյալների օպտիմիզացում․

Տվյալների վրա հիմնված աշխարհում, տեղեկատվության արագ հոսքն ու տվյալների ավտոմատիզացումը հանդիսանում են բիզնեսի ապագա քայլերի համար վստահելի հիմք։ Ինչպես նաև, վերլուծությունների արդյունքում ստացած տվյալների վրա հիմնված ռազմավարության կիրառումը կապահովի հավատարիմ հաճախորդների տվյալների բազա և հնարավորություն՝ ունենալու անհատական, արագ և փոխշահավետ բիզնես-հաճախորդ հարաբերություններ։

Հետագա զարգացման հնարավորություն․

Թվային աշխարհը մշտապես գտնվում է արագ զարգացումների և փոփոխությունների փուլում։ Ուստի, ցանկացած ծրագիր նախագծելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ապագա քայլերը։ Իսկ ժամանակակից աշխարհում ուղղակի անհնար է հասնել մեծ հաջողությունների՝ անտեսելով այնպիսի կարևորագույն հանգամանք, ինչպիսինն է տեխնիկական առաջընթացը։

Ամփոփելով նշենք, որ բիզնեսի ապագան միանշանակ թվային է։ Ձեր բիզնեսի բոլոր կարևորագույն ասպեկտները,այդ թվում՝ մարքեթինգը, գործառույթները, անվտանգությունը և հետազոտությունը մեծապես կշահեն թվայնացումից։ Սակայն, նախքան նման կտրուկ քայլերի դիմելը անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ նման փոփոխություններ ուղեկցվում են նաև մի շարք դժվարություններով, որոնցից հնարավորինս խուսափելու և թվայնացման գործընթացը դյուրին դարձնելու համար անհրաժեշտ է նախապես պլանավորել ամբողջ ուղին, հաշվի առնել ժամանակակից բոլոր հնարավորությունները և իրականացնել փոխակերպումը քայլ առ քայլ։


© SSB COMPANY | 2020