ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ
ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ
ՏԵՔՍՏԵՐԻ ՉԱՓՍԵՐԸ
19.04.2020
Սոցիալական ցանցերում բարձր ներգրավվածությանը նպաստող տեքստերի չափսերը։


Սոցիալական ցանցերում աշխատելիս կան մի շարք կարևոր հանգամանքներ,որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։Օրինակ՝ գրառում կատարելու ճիշտ ժամանակահատվածը, գրառումների չափը, վիդեո ռազմավարությունը, նկարների օպտիմիզացումը, գրառումների հաճախականությունը և այլն։


Սակայն անհրաժեշտ է հիշել, որ չկան հստակ «կանոններ», որոնք կաշխատեն ցանկացած էջի դեպքում։ Յուրաքանչյուր բրենդ ունի իր առանձնահատկությունները, և որոշ դեպքերում այն ինչ աշխատում է այլ բրենդերի պարագայում, հնարավոր է չապահովի նույն առաջընթացը Ձեր բրենդի համար։


Ամենակարևորը՝ անհրաժեշտ է նախագծել և իրագործել թիրախային խմբի համար ճիշտ անհատական ռազմավարություն՝ միաժամանակ չանտեսելով պրակտիկ փորձի արդյունքները և օգտակար նյութերը։

Ավելին, վստահելի աղբյուրներից տվյալների հիման վրա ստեղծված ուղեցույցները և խորհուրդները վստահորեն հիմք կծառայեն Ձեր ընկերության համար ճիշտ ռազմավարության մշակման գործում։


Սկսենք գրառումների չափսերից։ Սոցիալական ցանցերից յուրաքանչյուրն ունի մի շարք առանձնահատկություններ, ուստի ամեն մեկը պահանջում է անհատական ուսումնասիրություն և հաշվարկ։ Նշված ինֆոգրաֆիկ նկարներում կարող եք տեսնել հիմնական սոցիալական ցանցերի համար տեքստերի ճիշտ չափսի ընտրման խորհուրդներ, որոնց հետևելով կունենաք ներգրավվածության բարձր ցուցանիշ (Engagement Rate):


© SSB COMPANY | 2020