ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴՈՒՔ ԿԴԱՌՆԱՔ ԱՌԱՎԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ
ՄԱՐԻԱՄԻ ՄԱՍԻՆ
Մարիամ Գեդեոնյանը այս պահին աշխատում է Beeline ապրանքանիշը ներկայացնող Veon Armenia ընկերությունում՝ որպես բրենդ մենեջեր:
Մարիամը ունի ավելի քան 7 տարիների աշխատանքային փորձ բիզնեսում և հանրային սեկտորում:
Նա հիմնականում գործունեություն է ծավալում մարքեթինգի և PR-ի, ռազմավարական պլանավորման, բրենդինգի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման ոլորտներում:
Մարիամ Գեդեոնյանը ղեկավարել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների համար: Նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդականի օգնական (2016-ի դեկտեմբեր-2018-ը ապրիլ), և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի մարքեթինգային և հաղորդակցության կառավարիչ:
Մարիամը եղել է հրավիրված բանախոս Charisma համալսարանի Pre-MBA ծրագրի շրջանակում:
2012 թվականին ավարտել է Իտալիայի, Պալերմոյի համալսարանը: 2013 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, իսկ այս պահին սովորում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի MBA-ում:
Մարիամ Գեդեոնյանը մասնակցել է արտերկրում անցկացվող բազմաթիվ FDI դասընթացների և սեմինարների (Ճապոնիա, Ավստրիա, Վրաստան և այլն) ներկայացնելով Հայաստանը: