SSB HR
Մենք առաջարկում ենք մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման ծառայություններ:

Մեր աշխատանքը ուղղված է ընկերության ՄՌԿ ընթացակարգերի ներդրմանը, բարելավմանն ու զարգացմանը:


Մեր փորձագետները կօգնեն Ձեր ընկերությանը բարեկարգել կամ ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման նորագույն գործընթացներ:
Թողե՛ք Ձեր տվյալները, մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՍՏՈՒԳԵԼ ԲՈԼՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 9 ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ, ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ 200-ԻՑ ԱՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք կպատասխանենք մարդկային ռեսուրսների կառավարմանը վերաբերվող Ձեր բոլոր հարցերին և կտանք լուծումներ առաջացած խնդիրներին։
ՕՊՏԻՄԻԶԱՑՈՒՄ Եւ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ
Հետազոտությունների միջոցով կպարզենք, թե որքան աշխատակից է անհրաժեշտ կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքը լիարժեք կատարելու համար:
Կբացահայտենք առկա այն խնդիրները,
որոնց վրա աշխատակիցները շատ ժամանակ են ծախսում, քանի որ փորձը երբեմն ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը կարելի է լուծել աշխատանքի այս կամ այն գործընթացն ավտոմատացնելով: Մեր ընկերության միջոցով դուք կարող եք կազմակերպել նաև ավտոմատացման գործընթացները։
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Անձնակազմի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաստիքի համար անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների օբյեկտիվ գնահատման մեթոդներով: Գործընթացների մի մասը ավտոմատացված է, որը հնարավորություն է տալիս թափուր հաստիքի համալրումն իրականացնել հնարավորինս կարճ ժամկետում:
ԹԻՄԲԻԼԴԻՆԳ
Մենք առաջարկում ենք յուրահատուկ և ինովացիոն մեթոդներ, հետաքրքիր միջոցառումներ և խաղեր` թիմի միասնական ոգին ձևավորելու համար:
ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Աշխատակցների մոտիվացիան անմիջականորեն ազդեցություն ունի նրանց կողմից կատարված աշխատանքի որակի և ծավալի վրա: Մենք մշակում ենք մոտիվացիոն համակարգեր, որոնք զգալիորեն կազդեն անձնակազմի աշխատանքի էֆֆեկտիվության
բարձրացման վրա:
ԷՖՖԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Մենք ներդնում ենք մեթոդներ և ավտոմատացված համակարգեր, որոնք կօգնեն գնահատել աշխատակիցների կատարողականը և էֆֆեկտիվությունը։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ
1
ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԽՆԴԻՐԸ
Աշխատանքը մեկնարկում է հաճախորդի կողմից խնդրի սահմանման պահից սկսած:
2
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՔԱՅԼԵՐԸ
Սահմանված խնդրի լուծման համար կատարվում է հետազոտություն և վերլուծություն, որի հիմքի վրա մշակվում է ռազմավարություն, պլանավորվում են հետագա քայլերը։
3
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Յուրաքանչյուր արշավի ընթացքում սահմանված կարգով և ժամկետով հաճախորդին ներկայացնում ենք հաշվետվություն, հստակ ցույց տալով մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքները:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
+374 99 11 6211
digital@ssb.company
© SSB COMPANY | 2020